Կորպորատիվ իրավունք

Մեր իրավաբանները արհեստավարժ են և առաջարկում են լուծումներ հետևյալ խնդիրների լուծման կապակցությամբ.

  • տարբեր տեսակի կազմակերպությունների գրանցում, վերակազմավորում, լուծարում,
  • մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում (տեղական և միջազգային կազմակերպություններ),
  • բոլոր տեսակի հիմնադիր և կորպորատիվ փաստաթղթերի նախագծում,
  • կորպորատիվ հարցերի վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրում, հաճախորդի անունից բանակցությունների և բիզնես քննարկումների վարում,
  • կանոնադրական կապիտալի ավելացման և նվազեցման գործընթացի իրավական ուղեկցում,
  • բաժնետոսմերի կոնսոլիդացիայի և տեղաբաշխման գործընթացի իրավական ուղեկցում,
  • կազմակերպությունների վերակազմակերպման, վերակազմավորման գործընթացում բաժնետոմսերի վերաբերյալ գործարքների իրավական ուղեկցում,
  • կորպորատիվ հարցերի վերաբերյալ իրավական փորձաքննություն, իրավաբանական ընթացիկ խորհրդատվություն կազմակերպության գործունեության ընթացքում ծագող բոլոր հարցերի շուրջ, կարգավորող օրենսդրության վերաբերյալ եզրակացության տրամադրում:

Հարկային և մաքսային իրավունք

Ցանկացած բիզնեսի հաջողության գրավականը ճիշտ հարկային ռեժիմի ընտրությունն է, որն ապահովում է նվազագույն հարկերի վճարմամբ և առանց հարկային ռիսկերի գործունեության ծավալումը: Մեր ընկերության իրավաբանները պատրաստ են աջակցել Ձեզ այդ գործընթացների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու և դրանց հետ կապված հնարավոր խնդիրները բարեհաջող հաղթահարելու գործում: Առաջարկում ենք.

  • հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն,
  • աջակցություն ընկերության հարկային քաղաքականության պլանավորմանը, նպաստավոր հարկային ռեժիմի ընտրության հարցում,
  • շահերի ներկայացում հարկային մարմիններում, այդ թվում նաև վարչական վարույթներում,
  • հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերի, գործողության (անգործության) բողոքարկում վերադասության կարգով,
  • դատական ներկայացուցչություն հարկային վեճերով

Կարևորելով Ձեր իրավունքների պաշտպանությունը արտաքին տնտեսական հարաբերություններում և Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի ինտեգրմամբ պայմանավորված մաքսային քաղաքականության փոփոխումը՝ որակյալ իրավաբանական աջակցությունը կօգնի Ձեզ հաղթահարել մաքսային ոլորտում առկա խնդիրները՝ ստեղծելով լրացուցիչ ներուժ Ձեր բիզնեսի համար: Մատուցվող ծառայություններն են՝

  • մաքսային իրավունքի հարցերով խորհրդատվություն,
  • աջակցություն ընկերությանը մաքսային քաղաքականության պլանավորման գործում և մաքսազերծման ժամանակ ծագող խնդիրների լուծման հարցում,
  • շահերի ներկայացում մաքսային մարմիններում,
  • մաքսային մարմինների որոշումների բողոքարկում,
  • դատական ներկայացուցչություն մաքսային վեճերով:

Բանկային և ֆինանսական իրավունք

Բանկային իրավունքն իր կառուցվածքով իրավունքի ամենաբարդ ճյուղերից է, ուստի բանկային վեճերի բազմակողմանի ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկար տարիների մասնագիտական աշխատանքի փորձ և խորացված գիտելիքներ համապատասխան ոլորտում: Ֆինանսական իրավունքը սերտորեն առնչվում է այդ ոլորտին: Մեր ընկերության իրավաբանները առաջարկում են հետևյալ ծառայությունները.

  • ֆինանսական միջոցների ներդրման և կառավարման վերաբերյալ օրենսդրության վերլուծություն, առկա խնդիրների արդյունավետ լուծումների խորհրդատվություն,
  • բանկային գործարքների իրավական աջակցում,
  • վարկային փաթեթի կազմում, այդ թվում՝ պայմանագրերի, կարգերի կազմում, վերանայում,
  • գույքի նկատմամբ բռնագանձման գործընթացի իրավական աջակցություն,
  • դատական կարգով ապահովագրական հատուցման բռնագանձման ծառայություններ,
  • դատական կարգով վարկային պարտավորությունների հավաքագրման և այլ վճարների բռնագանձման ծառայություններ:

Պայմանագրեր և օտարերկրյա ներդրումներ

Մենք տրամադրում ենք մանրամասն իրավական եզրակացություն Հայաստանում բիզնես միջավայրի օրենսդրական կարգավորման վերաբերյալ: Մենք տրամադրում ենք մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչպես մուտք գործել տեղական շուկա, ինչպես ընտրել նախընտրելի հարկային ռեժիմ, ինչպես կատարել իրավաբանորեն պաշտպանված ուղղակի և անուղղակի ներդրումներ (մատուցվող ծառայությունների մասին տես նաև Կորպորատիվ իրավունք, Հարկային և մաքսային իրավունք բաժիններում)

Պայմանագրային իրավունքի ոլորտում մենք առաջարկում ենք.

  • Բոլոր տեսակի առևտրային պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների վարում և նախագծում,
  • Կնքված գործարքների իրավական փորձաքննություն,
  • Պայմանագրային վեճերի բոլոր փուլերում հաճախորդների շահերի ներկայացուցչություն:

Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականության ոլորտը իրավունքի արագ զարգացող ու փոփոխվող ոլորտներից մեկն է: Այս ոլորտում պաշտպանվածությունը բիզնեսի ծավալման հենց սկզբից Ձեր հաջողության երաշխիքն են՝ հետագայում ծագող տարաբնույթ վեճերից զերծ մնալու համար:

Մենք մասնավորապես առաջարկում ենք՝

  • ամբողջական իրավաբանական խորհրդատվություն ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների օգտագործման, ձեռքբերման, գրանցման, օտարման փուլերում, ինչպես նաև ռիսկերի գնահատում մերժման հավանականության վերաբերյալ,
  • մտավոր սեփականության օբյեկտների, մասնավորապես ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների պետական գրանցման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմնին,
  • ապրանքային նշանների զիջման պայմանագրերի, ֆրանչայզինգի և լիցենզիոն պայմանագրերի կազմում, գրանցում, իրավական պաշտպանություն,
  • ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների անբարեխիղճ օգտագործման ոլորտում բանակցությունների վարում, ներկայացուցչություն երրորդ անձանց առջև, պետական մարմիններում և դատարաններում,
  • մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների դատական ներկայացուցչություն ՀՀ վարչական դատարանում ընդդեմ Մտավոր Սեփականության Գործակալության, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարաններում՝ կապված ապրանքային նշանների կամ նմուշների ապօրինի օգտագործման արգելման հետ,
  • ներկայացուցչություն Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովում՝ մտավոր սեփականության խախտումների ճանապարհով մրցակցային կանոնների չպահպանման հարցերով,
  • մտավոր սեփականության վերաբերյալ ՀՀ օրենսդրության և դատական պրակտիկայի իրավաբանական վերլուծություն և եզրակացությունների կազմում:

Անշարժ գույք և կառուցապատում

Մեր ընկերության փաստաբանները բազմամյա աշխատանքային փորձ ունեն կառուցապատող և շինարարական ընկերություններին իրավաբանական աջակցության հարցում, որը ներառում է.

  • լիցենզավորման գործընթացում իրավական աջակցություն,
  • նախագծման, շինարարության, շահագործման թույլտվության փուլերում իրավական աջակցություն,
  • շինարարության և կառուցապատման ոլորտում պետական մարմինների որոշումների բողոքարկում,
  • անշարժ գույքի հետ կապված բոլոր տեսակի գործարքների, այդ թվում՝ առուվաճառքի, վարձակալության, գրավի պայմանագրերի նախագծում, իրավական աջակցություն նոտարական վավերացման և գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման փուլերում,
  • անշարժ գույքի հրապարակային սակարկությունների գործընթացում իրավական աջակցություն, որոշումների բողոքարկում:

Աշխատանքային իրավունք

Մեր ընկերության իրավաբանները, ունենալով բազմամյա փորձ տվյալ ոլորտում և քաջատեղյակ լինելով աշխատանքային օրենսդրությանը և դրա առանձնահատկություններին, պատրաստ են Ձեզ՝ որպես գործատուի տրամադրել խորհրդատվություն աշխատանքային իրավունքի ցանկացած հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ ամենօրյա ձեռնարկատիրական գործունեության ընթացքում: Մասնավորապես.

  • աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
  • աշխատանքային պայմանագրերի կազմում,
  • աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի փոխադրման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, արձակուրդ տրամադրելու, արտաժամյա աշխատանքում ներգրավելու, աշխատողների ատեստավորման, վերապատրաստման և աշխատանքային հարաբերություններից բխող ցանկացած այլ գործընթացի կազմակերպում և փաստաթղթավորում
  • գործատուի կադրային քաղաքականության ամբողջական իրավական ուղեկցում,
  • ներքին կարգապահական կանոնների, հրամանների, որոշումների, աշխատողների պաշտոնների հրահանգավորումների մշակում և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
  • աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ (due diligence),
  • վարչական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչություն վարչական վարույթներում, վարչական մարմինների ակտերի բողոքարկում,
  • աշխատանքային կոնֆլիկների քննություն (whistle-blowing),
  • աշխատանքային վեճերի դեպքում բանակցությունների վարում և դատական ներկայացուցչություն բոլոր ատյաններում:

Դատական ներկայացուցչություն, ներկայացուցչություն վարչական վարույթներում

Մեր ընկերության իրավաբանները և արտոնագրված փաստաբանները քաջ ծանոթ են ՀՀ դատական համակարգի առանձնահատկություններին և լայն հմտություններ ու բազմամյա փորձ ունեն դատական ներկայացուցչության գործում: Դիմե՛ք մեզ քաղաքացիական, կորպորատիվ, աշխատանքային, վարչական իրավունքների ոլորտներում Ձեր խախտված կամ վիճարկվող իրավունքների հարցերով, իրավական վեճերը դատական կարգով հանգուցալուծելու խնդրով: Մենք պատրաստ են ներկայացնել Ձեր շահերը ՀՀ բոլոր ատյանների դատարաններում՝ երաշխավորելով արդյունավետ ու որակյալ պաշտպանություն:

Դատական ներկայացուցչության հետ կապված մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները հետևյալն են՝

  • փաստաթղթերի ուսումնասիրություն և խնդրի վերաբերյալ եզրակացության կազմում՝ հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկներով,
  • դատավարական բոլոր փաստաթղթերի կազմում,
  • ներկայացուցչություն ՀՀ բոլոր ատյանների դատարաններում,
  • վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում,
  • իրավաբանական աջակցություն կատարողական վարույթի ընթացքում,
  • ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների կազմում,
  • ՄԻԵԴ ներկայացվող դիմումների կազմում, հետագայում կոմունիկացիայի վարում և ներկայացուցչություն:

Մրցակցային իրավունք

Հայաստանում տնտեսության զարգացմանը և ընկերությունների քանակապես ավելանալուն զուգահեռ՝ մրցակցության ոլորտի իրավական կարգավորումները ավելի արդիական և կիրառելի են դառնում: Հաշվի առնելով դա Մեր իրավաբանները մրցակցային և հակամենաշնորհային իրավունքի ոլորտում մատուցում են հետևյալ ծառայությունները՝

  • իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական կարծիքների կազմում համատեղ ձեռնարկությունների, մատակարարման և շուկա ներթափանցման այլ համաձայնագրերի վերաբերյալ,
  • իրավաբանական խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների վերաբերյալ, որոնք, հնարավոր է առաջացնեն հակամրցակցային մտահոգություններ,
  • դիմումների ներկայացում մրցակցային մարմիններին շուկայի մասնակցի հակամրցակցային վարքագծի վերաբերյալ,
  • հաճախորդի շահերի ներկայացուցչություն մրցակցային մարմիններում,
  • մրցակցային հանձնաժողովի որոշումների, կարգադրությունների և հրամանների դատական բողոքարկում,
  • ՀՀ հակամրցակցային օրենսդրության վերլուծության և կարծիքների կազմում:

Ներկայացուցչություն վարչական մարմիններում

Մեր փորձառու իրավաբաններն իրենց պատրաստակամությունն են հայտնում տրամադրելու իրավաբանական աջակցություն նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կառավարություն, նախարարություններ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալություն, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն, քաղաքապետարան և այլն: Մատուցվող ծառայություններն են՝

  • խորհրդատվություն վարչական մարմինների հետ առկա վեճերի, հետագայում հնարավոր իրավական խնդիրների, դատական գործընթացները շրջանցելու հավանականության վերաբերյալ,
  • ներկայացուցչություն վարչական վարույթներում,
  • դիմումների, բողոքների կամ այլ փաստաթղթերի կազմում: