Մարիամ Ղուլյան

Կառավարող գործընկեր

2007թ.-ին Մ. Ղուլյանը մագիստրոսի կոչումով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Նա ստացել է բակալավրի կոչումը միևնույն համալսարանից 2004թ.-ին:

2006թ.-ից Մ. Ղուլյանը հանդիսանում է արտոնագրված փաստաբան, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 573:

Մ. Ղուլյանը 2016թ.-ից հանդիսանում է Սնանկության գործով կառավարիչ:

Մ. Ղուլյանը սկսել է իր մասնագիտական կարիերան որպես իրավաբան 2005-ին՝ աշխատանքի անցնելով «Զոհրաբյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում: Հետագայում նա որպես փաստաբան աշխատել է նաև «Կարախանյան և գործընկերներ», «Գ. Ղարախանյան» և «Լեգելատա» իրավաբանական ընկերություններում:

Մարիամ Ղուլյանը մասնագիտանում է քաղաքացիական, կորպորատիվ, աշխատանքային, վարչական, հարկային, մաքսային իրավունքի ոլորտներում: Նա քաղաքացիական և վարչական գործերով հաճախորդների շահերի դատական պաշտպանության հարուստ և հաջողված փորձ ունի: Նա ՀՀ Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան դիմումների ներկայացման մեծ փորձ ունի, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է:

Մ. Ղուլյանը «Օրենսդրական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամ է, որի շրջանակներում մասնակցել է օրենսդրության վերլուծությանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրերի: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Աշոտ Թորոսյան

Գործընկեր

Աշոտ Թորոսյանը 2013թ.-ի սեպտեմբերից հանդիսանում է «Ղուլյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի գործընկեր:

Աշոտը 2007-ին մագիստրոսի կոչումով ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը, որտեղ նա մասնագիտացել է քաղաքացիական իրավունքի ոլորտում: 2002-ին Աշոտը բակալավրի կոչումով ավարտել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի էլեկտրոքիմիայի ֆակուլտետը:

Ա. Թորոսյանը սկսել է իր մասնագիտական կարիերան 2006թ.-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավորի օգնական, այս պաշտոնում Աշոտը աշխատել է մինչև 2010թ.-ը: 2010-ին Աշոտը աշխատանքի է անցել «Առաջին խորհուրդ» ՍՊԸ-ում ընկերության տնօրենի պաշտոնում:

Աշոտ Թորոսյանը մասնագիտանում է գործարար իրավունքի, քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտներում, հաջողությամբ իրականացնում է վստահորդների շահերի պաշտպանություն ՀՀ բոլոր դատական ատյաններում: Նա ներկայացնում է հաճախորդների շահերը ՀՀ պետական և մասնավոր կազմակերպություններում, մասնավորապես նոտարական գրասենյակներում, պետական գրանցման ատյաններում, կադաստրում, քաղաքապետարանում, թաղապետարաններում և այլն:

2016թ.-ից Ա. Թորոսյանը արտոնագրված փաստաբան է:

Ա. Թորոսյանը տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին և ներկայումս կատարելագործում է իր անգլերենը:

Գայանե Մանուկյան

Իրավաբան

Գայանե Մանուկյանն աշխատանքի է անցել «Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում 2018 թվականի հուլիս ամսից:

Գ. Մանուկյանը 2017թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Ներկայումս սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ քաղաքացիական իրավունք և դատավարություն մասնագիտացմամբ:

Աշխատանքային գործունեությունն սկսել է ԵՊՀ Իրավաբանական կլինիկայում՝ որպես իրավախորհրդատու: Մինչև ընկերությունում աշխատանքի անցնելն աշխատել է նաև «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:

Գ. Մանուկյանը մասնագիտական գործունեությունն իրականացնում է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, հատկապես մասնագիտանում է աշխատանքային, բանկային և սնանկության իրավունքում:

Գայանեն տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Ջուլիետա Նավասարդյան

Կրտսեր իրավաբան

Ջուլիետա Նավասարդյանը աշխատանքի է անցել «Ղուլյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում 2015 թ. սեպտեմբերից՝ կրտսեր իրավաբանի պաշտոնում:

Օրդ. Նավասարդյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժինը: Ներկայումս սովորում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում, իրավագիտություն մասնագիտությամբ:

Նա ներկայացնում է հաճախորդների շահերը պետական և մասնավոր մարմիններում, մասնավորապես նոտարական գրասենյակներում, պետական գրանցման մարմիններում, կադաստրում, քաղաքապետարանում և այլն:

Ջուլիետան տիրապետում է հայերեն և անգլերեն լեզուներին և հիմա բարելավում է ռուսերենը և ֆրանսերենը:

Աննա Գրիգորյան

Ավագ իրավաբան

Աննա Գրիգորյանը աշխատանքի է անցել «Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում 2017 թվականի փետրվար ամսվանից՝ ավագ իրավաբանի պաշտոնում:

2016թ.-ին Աննան մագիստրոսի կոչումով ավարտել է Երևանի Հյուսիսային Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբանի բակալավրի աստիճանը ստացել է նույն համալսարանից 2014թ.-ին:

Աննան սկսել է իր կարիերան քաղաքացիական ծառայության կրստեր պաշտոնում՝ աշխատելով ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակում: Այնուհետև որպես տնօրենների խորհրդի նախագահի օգնական աշխատանքի է անցել «Լիսամ» իրավախորհրդատվական ընկերությունում, որտեղ աշխատել է մինչ 2014 թվականի սեպտեմբեր ամիսը: Այնուհետև, մինչ ընկերությունում աշխատանքի անցնելը Աննան աշխատել է «Կոմերց կոնսալտինգ» փաստաբանական գրասենյակում, որպես իրավաբան:

Աննա Գրիգորյանը մասնագիտանում է սեփականության իրավունքի, մասնավորապես մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, պայմանագրային իրավունքի և կորպորատիվ իրավունքի բնագավառներում: Ներկայումս կատարելագործում է իր մասնագիտական հետաքրքրությունները մարդու իրավունքների պաշտպանության մասով. կազմելով դիմումներ ուղղված ՄԻԵԴ:

Աննան տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին և ներկայումս կատարելագործում է իր ֆրանսերենը:

Նարեկ Սահակյան

Ֆինանսական և բիզնես խորհրդատու

Նարեկ Սահակյանը աշխատանքի է անցել «Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում 2014 թվականի մայիս ամսվանից՝ ֆինանսական և բիզնես խորհրդատուի պաշտոնում:

Նարեկը ասպիրանտի կոչումով ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը: Գիտակական աշխատանքը Նարեկը գրել է «Ներդրումային քաղաքականության սկզբունքները» թեմայի շրջանակներում: Նարեկը մագիստրոսի կոչումով, որպես տնտեսագետ, 2007 թվականին ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը:

Նարեկը սկսել է իր մասնագիտական կարիերան 2007 թվականին՝ աշխատելով «ԷՍ ՎԻ ՎԻ ԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում, որպես հաշվապահ: Այնուհետև, 2008 թվականին, Նարեկը աշխատել է «ԱՄ Փարտնըրզ քամփնի» ՍՊԸ-ում՝ տվյալների բազայի մասնագետի պաշտոնում: Այս կազմակերպությունում աշխատելու ընթացքում Նարեկի մոտ արձանագրվեց մասնագիտական աճ և շուտով, 2009 թվականին, նա նշանակվեց ընկերության տնօրենի պաշտոնում: Մինչ 2011 թվականը Նարեկը պատասխանատու էր ծրագրերի համակարգման համար: Իր մասնագիտական գործունեության ընթացքում Նարեկն իրականացրել է ծրագրել այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Քարդ Ագրոսերվիս»-ը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, «Ջի Այ Զեթ»-ը, «Արեգակ» ՈՒՎԿ-ն, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ»-ը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունը Հայաստոնում, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Համաշխարհային Բանկը, «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Օքսֆամ» (Մեծ Բրիտանիա) Հայաստանյան ներկայացուցչությունը և այլն:

Նարեկը մասնագիտացված է հետևյալ ոլորտներում՝ ներդրումներ և վարկեր, տրամադրում է ֆինանսական խորհրդատվություն, խորհրդատվություն ընկերություններին տարբեր ասպեկտների բիզնես խնդիրների վերաբերյալ, հարկային և մաքսային, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վերաբերյալ:

Նարեկը տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: