Նորություններ

ՏԵՂԱԴՐՎԱԾ Է Ապրիլ 25, 2014

Ղուլյան և գործընկերներ ՍՊԸ փաստաբանների հաղթանակը.

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4607/05/12 վարչական գործով 25.04.2014թ. վճռով անվավեր ճանաչեց ՀՀ կառավարությանն առընթեր պետականմ եկամուտների կոմիտեի ստուգման ակտը: Ակտով արձանագրվել էր, որ Ընկերության աշխատակցին հսկիչ գնման նպատակով արտարժույթ է տրամադրվել, սակայն գումարը չի մուտքագրվել դրամարկղ և ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Դատարանի վճռի համաձայն՝ ուսումնասիրության ընթացքում չի իրականացվել դրամարկղում առկա փաստացի դրամական միջոցների և հսկիչ կտրոնով ամրագրված գումարային ցուցանիշի համեմատություն, այսինքն` չի բացահայտվել նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով ամրագրված և դրամարկղում փաստացի առկա գումարների միջև հօգուտ տնտեսվարողի որևէ գումարի դրական տարբերության առկայության փաստը, որը վիճելի է դարձնում փաստացի գնում կատարված լինելու հանգամանքը։