Նորություններ

ՏԵՂԱԴՐՎԱԾ Է Հուլիս 17, 2015

Ուրախ ենք ազդարարել.

ՀՀ վճռաբեկ դատարանը 17.07.2015թ. որոշմամբ բավարարելով մեր գրասենյակի փաստաբանների վճռաբեկ բողոքը թիվ ԵԷԴ 0540/02/12 քաղաքացիական գործով, անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք որպես առևտրային կաշառք տրամադրված գումարը` որպես անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույք, առևտրային կաշառք ստացած անձից ենթակա է բռնագանձման այդպիսի կաշառք տված անձին: Վճռաբեկ դատարանը գտել է. որ Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես առևտրային կաշառք տրամադրված գույքը հանդիսանում է հանցագործության առարկա, որը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` ենթակա է բռնագանձման հօգուտ պետության (Հայաստանի Հանրապետության): Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական իրավունքի տեսանկյունից այն չի կարող բնորոշվել որպես անհիմն հարստացում, առավել ևս այդ հիմքով այն չի կարող ենթակա լինել վերադարձման առևտրային կաշառքի գումարը տված անձին: