Նորություններ

ՏԵՂԱԴՐՎԱԾ Է Օգոստոս 8, 2016

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1636/17/15 գործով

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1636/17/15 գործով 22.07.2016թ. բավարարել է մեր փաստաբանների կողմից ներկայացված բողոքը: Խնդիրն առնչվում է դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցմանը, սակայն մի կարևոր առանձնահատկությամբ: Տվյալ դեպքում դատարանը չապահովելով պատշաճ ծանուցման հիմնական եղանակը՝ դատավարության մասնակիցների հասցեով պատշաճ ծանուցումը, կիրառել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-7-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումները: 


ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է <Դատական ծանուցման ապահովման նման կարգավորումից բխում է, որ օրենսդիրը դատական ծանուցման հիմնական եղանակներ է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված եղանակները կրում են օժանդակ բնույթ և կիրառվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել անձին ծանուցել ծանուցման հիմնական եղանակներով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կարգով>: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է դատական նիստը ժամից շուտ սկսելու խնդրին՝ նշելով, որ դատարանը նշանակված դատական նիստը 10:30-ի փոխարեն սկսել է 10:27:56 և ավարտել 10:30:31: