«Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակը ողջունում է Ձեզ իր կայքէջում: Հուսով ենք, որ մեր կայք-էջի հետ ծանոթացումը տեղեկատվական ու հետաքրքիր կլինի Ձեզ համար և սկիզբ կդնի երկարատև համագործակցությանը:
«Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը Հայաստանում գործող իրավաբանական գրասենյակ է, որը առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն ընտրանի՝ սկսած իրավախորհրդատվությունից մինչև հաճախորդի շահերի ներկայացումը պետական մարմիններում և դատարանում:
Գրասենյակը ստեղծվել է 2012-ին և իր գործունեության ընթացքում հասցրել է ձևավորել կայացած, հաջողակ և կազմակերպված կազմակերպության համբավ: Գրասենյակի իրավաբանների թիմը կազմված է երիտասարդ, նպատակասլաց և արհեստավարժ իրավաբաններից՝ նշանակալից մասնագիտական պատրաստվածությամբ և հարուստ փորձով:
Մեր գրասենյակում իրավաբանները և ֆինանսական խորհրդատուն աշխատում են միասին մեկ թիմում՝ Ձեր խնդրի լավագույն լուծումը գտնելու նպատակով:
Պրոֆեսիոնալ մոտեցում հաճախորդի խնդիրներին, ձգտում կատարելությանը, շարունակական ջանքեր ուղղված գործունեությունը շտկելուն և կատարելագործելուն, անհատական մոտեցում յուրաքանչյուր գործին, ահա այն սկզբունքները որոնցով մենք առաջնորդվում ենք մեր առօրյա աշխատանքում:
Մենք հպարտ ենք մեր հաջողություններով. հարուստ փորձառություն քաղաքացիական, վարչական և առևտրային իրավունքի գրեթե ամեն ասպարեզում, շարունակ աճող հաճախորդների շրջանակ և դատական կարգով լուծում ստացած գործերի մեծ քանակ:
Եթե Դուք իրավաբանական բնույթի խնդիրներ ունեք՝ դիմեք մեզ և մենք ակտիվորեն կաշխատենք Ձեր խնդրի հետ՝ փնտրելով լուծումներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն իրավիճակին: